Таможенные оформления

Պետական եկամուտների կոմիտեն արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների (ԱՏԳ) հետ շարունակում է ժամանակավոր պահպանման պահեստներին և մաքսային պահեստներին ներկայացվող պահանջների վերաբերյալ իրազեկման հանդիպումները:

Պահեստների տիրապետողներին և փոստային ու սուրհանդակային գործունեություն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչներին ներկայացվել են ՊԵԿ նախագահի հրամաններով հաստատված ժամանակավոր պահպանման պահեստներին և մաքսային պահեստներին ներկայացվող մի շարք չափորոշիչներ: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել ժամանակավոր պահպանության պահեստի և մաքսային պահեստի տարածքում կայանման վայրերի, մուտքի ու ելքի ճանապարհների, անցումների գծանշումների, համարակալումների և սահմանագծերի հավաստանշման պահաջներին, ինչպես նաև պահեստի հիմնական մուտքի ցուցանակի չափանիշներին: Դիտարկվել  են նաև ժամանակավոր պահպանման պահեստներում, ինչպես նաև փոստային և սուրհանդակային գործունեություն իրականացնող անձանց կողմից փոխադրվող ապրանքների ժամանակավոր պահպանման պահեստներում ՊԵԿ-ի էլեկտրոնային համակարգերին ինտեգրված մանրակրկիտ զննման համար անհրաժեշտ սարքերին ու սարքավորումներին առաջադրվող պահանջները: Հանդիպմանն ընդգծվել է, որ ժամանակավոր պահպանության ամբողջ տարածքում կատարվող գործողություններն անհրաժեշտ է ապահովել հեռակառավարվող տեսախցիկներով տեսագրելու և ձայնագրելու հնարավորությամբ, որոնց մասով ներկայացվել է առավել մանրամասն տեղեկատվություն:  

Տնտեսվարողներին ներկայացվել են նաև «Պահեստներում ապրանքների ժամանակավոր պահպանության» ավտոմատացված տեղեկատվական համակարգի կիրարկման առանձնահատկությունները: Էլեկտրոնային նոր հարթակի ներդրման շրջանակում ևս լրացուցիչ պահանջներ են առաջադրված, որոնք ուժի մեջ կմտնեն համակարգի գործարկման օրը:

Նյութի աղբյուրը՝ www.src.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով